Ստամբուլում շենք է փլուզվել
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում փլուզվել է քառահարկ լքված շենք, որի բնակիչները, ըստ տեղեկությունների, նախապես տարհանվել էին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, հրշեջ ծառայության, շտապ օգնության և Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) խմբերը։
Տարածքում անվտանգության միջոցառումներ իրականացնելուց հետո փրկարարները սկսել են փլատակների տակ հնարավոր տուժածների որոնման և զննման աշխատանքները։

