ՔՊ-ն ընդունեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ և 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված՝ «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացման նախագիծը։
Հաջորդիվ փաստաթուղթը կներկայացվի ՀՀ նախագահին՝ վավերացման և ստորագրման նպատակով։
Քվեարկության ժամանակ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին համաձայնագրին։

