Թրամփը հայտարարել է, որ շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ։

Նա այս մասին հայտարարել է Տեխասից վերադառնալուց հետո Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում։

«Կարծում եմ՝ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Շուտով հանդիպում կկազմակերպվի։ Կարծում եմ՝ հսկայական առաջընթաց կա», – նշել է Թրամփը։

Հարցին, թե ո՞ւմ հետ է նախատեսվում հանդիպումը, Թրամփը պատասխանել է. «Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկիի»։