Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը

Այս կիրակի Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի սրբապատկերների և խաչվառի օծման արարողություն։

«Սիրով հրավիրում ենք ամենքիդ մասնակից դառնալու Սուրբ Պատարագի խորհրդին։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00-ին»,- նշված է տարածված հաղորդագրությունում։