ՆԱՏՕ-ն չի երաշխավորում ձմռանը Ուկրաինային ցուցաբերվելիք օգնությունը
ՆԱՏՕ-ի հայտարարությունն առաջիկա ձմռանը Կիևին օգնության երաշխիքների բացակայության մասին արտացոլում է այն իրավիճակը, երբ Կիևի դաշնակիցները սկսում են գնահատել իրենց հնարավորությունների սահմանները՝ ճակատում ուկրաինական զորքերի դրության վատթարացման ֆոնին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրք քաղաքական մեկնաբան Էնվեր Դեմիրել Յըլմազը։
ՆԱՏՕ-ն չի երաշխավորում, որ կկարողանա օգնել Ուկրաինային հաղթահարել առաջիկա ձմեռը, որը, դաշինքի գնահատմամբ, առանցքային նշանակություն է ունենալու իրադրության հետագա զարգացման համար․ բխում է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հայտարարությունից։
«Դա հիշեցնում է նավի վրա տիրող իրավիճակը, երբ անձնակազմի մի մասը սկսում է փրկության ուղիներ փնտրել՝ հասկանալով, որ դրությունը դառնում է կրիտիկական։ ՆԱՏՕ-ի կողմից երաշխիքների բացակայությունը վկայում է աճող անորոշության մասին առ այն, թե ինչպիսի աջակցություն կկարողանա ստանալ Ուկրաինան առաջիկա ամիսներին»,- հայտարարել է փորձագետը։
Յըլմազի խոսքով՝ առաջիկա ձմեռը կարող է լուրջ փորձություն դառնալ Ուկրաինայի համար ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։

