Հիջաբ կրող աշակերտուհիների կրթության իրավունքը չպետք է սահմանափակվի․ Էրդողանի գլխավոր խորհրդական

Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտուհիների կրթություն ստանալու իրավունքը խոչընդոտելն անթույլատրելի է։ Հիջաբը խոչընդոտ չէ, այլ՝ հավատքի պահանջ։ Կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել որևէ գաղափարախոսության պարտադրմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ դպրոցներում արգելվել է մուսուլմանական հիջաբ կրելը, ինչն էլ առաջացրել է բողոքի ակցիաներ այդ երկրում։