Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)…

Ինչու է կատաղել, փրփրել թուրքի լամուկ Նիկոլ հայադավը՝ ուղիղ սպառնալով խորհրդարանական ընդդիմությանը

 

Հայաստանի վարչապետի պաշտոնը ոչ լեգիտիմ կերպով զբաղեցնող Նիկոլ հայադավն «Ազգային ժողով» կոչվածում խորհրդարանական ընդդիմության նկատմամբ օրերս հանդես եկավ ուղղակի սպառնալիքով՝ համարելով, որ դա թույլատրելի է, ինչից էլ օգտվում է տողերիս հեղինակը՝ հոդվածի վերնագրով ու նույն կերպ ուղիղ սպառնալով իրեն: Ահա թե ինչ է ասել Նիկոլ հայադավը (բառացի մեջբերում).

«Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, տեսեք, զգուշացնում եմ. եթե, Աստված չանի (իբր ինքը չի ուզում.- Ա. Հ.) մեր մի զինվոր հայտնվեց ընդեղ և էս ամեն ինչի արտահայտությունը մենք էդ զինվորի վրա տեսանք, էսօրվա ձեր ասած ամեն նախադասություն քթներիցդ հանելու եմ, քթներիցդ հանելու եմ: Հետո չասեք… Հա, հե՛նց ուղիղ սպառնալիք ա, հե՛նց ուղիղ սպառնալիք ա, որովհետև դուք, որովհետև դուք, դուք ընդամենը էսօր սադրիչներ եք, էսօր սադրիչի դերում եք, դուք ընդամենը սադրիչի դերում եք, ես ասում եմ՝ հատ- հատ էս օրը հիշեցնելու եմ ձեզ, անհատապես բոլորիդ: Շարունակեք այդ նույն ձևի»:

Եվ պատկերացնո՞ւմ եք՝ այս սպառնալիքի հեղինակը Քառասունչորսօրյա պատերազմը սադրած (ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (և ոչ միայն…) հրապարակային հայտարարության), Արցախի Հանրապետությունը մի քանի միլիարդ դոլարով Ալիևին վաճառած (ականջ կանչի Լուկաշենկո….) կամ նվիրած, համենայն դեպս, պետական դավաճանությամբ հանձնած, նշված և այլ հանցագործությունների համար առ այսօր անպատիժ մնացած և անպատժելիությունից լկտիացած Հայաստանի գերագույն գլխավոր սադրիչն է: Այստեղ են ասել՝ աշխարհն իրոք շուռ է եկել:

Խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ հայադավը հայտարարել է նաև՝ «Աստված չանի, եթե մեր մի զինվոր մոլորվեց, էսօրվա հարցադրումների պատճառով էդ զինվորին Ադրբեջանում դարձնելու են Բեն Լադեն», և ընդդիմադիրներին մեղադրել սադրելու մեջ։

Այն, որ Նիկոլ հայադավը վաղուց հատել է երևակայելի և աներևակայելի բոլոր կարմիր գծերը, բնավ նորություն չէ, և «Ազգային ժողովում» վերը ներկայացված նրա սպառնալիքն ընդամենն անթույլատրելիի հերթական դրսևորումն է: Բայց հարկ է ընթերցողին բացատրել, թե Նիկոլ հայադավն իրականում ինչու էր այդպես կատաղել, փրփրել՝ ընդդիմությանը մեղադրելով սադրելու մեջ ու նրան ուղիղ սպառնալիք ներկայացնելով:

Այդ ի՞նչ հանցանք էր գործել ընդդիմությունը, որն ունենալով կարծիք արտահայտելու սահմանադրական և օրինական ազատություն և իրավունք, Շաքիի դեպքի առնչությամբ այն ենթադրությունը, վարկածն էր առաջ քաշել կամ, թեկուզ, այն կարծիքն էր արտահայտել, որ ադրբեջանցի սահմանախախտ զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը, հնարավոր է, դիվերսանտ է (կարծիք, որը տողերիս հեղինակը չի կիսում) կամ էլ Հայաստանում ահաբեկչության նպատակով հայտնված (ինչն ավելի վաղ չեմ բացառել «Նիկոլ հայադավն իր ցեղակցին՝ հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին մի որոշ ժամանակ հետո կարտահանձնի Ադրբեջանին», «Մի բանակում, որտեղ զինվորին կարող են հարկադրել ինքնասպանության, ի՞նչ դժվար է որևէ մեկին հարկադրել, որ հատի հայ – ադրբեջանական սահմանը») վերտառությամբ հրապարակումներով ու դեռ չեմ բացառում….), հետևաբար հարկ է քննություն իրականացնել նաև այդ ուղղությամբ:

Նիկոլ հայադավն ակնարկելով, որ եթե Ադրբեջանում հայ զինծառայող հայտնվի և եթե այնտեղ նրան շինծու գործով մեղադրեն, դատեն խափանարարության (դիվերսիայի) կամ ահաբեկչության համար, մարմնական վնասվածքներ պատճառեն, հնարավոր է, նաև կտտանքների, խոշտանգումների ենթարկեն կամ սպանեն, այս սպասելի իրադարձությունները փորձում է բխեցնել ընդդիմության վերոնշյալ պահվածքից, նրա հարցադրումներից և արտահայտած կարծիքներից, մինչդեռ իրականում իմանալով իր թուրք ցեղակիցների վայրենաբարո ու սաֆարովյան բնույթը, շատ լավ գիտի, որ դա հենց այդպես էլ լինելու է: Առավել ևս, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակչուհի Անի Ավետիսյանն ինքնաձիգով զինված ադրբեջանցի զինծառայողից հերոսաբար պաշտպանելով իր երեք անչափահաս երեխաներին (այդ պահին Մուսաևն ինքնաձիգի փողը փորձել է ուղղել երեխաներից մեկի վրա), հանդգնել է դանակով երեք հարված հասցնել նրա մարմնի տարբեր մասերին:

Ահա իրականում Ավետիսյանի այս հարվածներից է կատաղած Նիկոլը, բայց կեղծելով, փորձում է այնպես ներկայացնել, թե զայրացած է ընդդիմության պահվածքից և եթե վաղը մեր զինծառայողներից որևէ մեկը հանկարծ հայտնվի Ադրբեջանում և իր վրա զգա ադրբեջանցիների վարք ու բարքի արտահայտությունը, ապա դա լինելու է ընդդիմության հարցադրումների, նրա արտահայտած կարծիքների հետևանքը:

Նիկոլ հայադավի անափ զայրույթի մյուս պատճառն էլ այն է, որ, դատելով ամենից, Ալիևն իրեն ներկայացրել է սահմանախախտ Մուսաևին Ադրբեջանին արտահանձնելու պահանջ, մինչդեռ ինքը, շատ բան անել կարողանալով հանդերձ, ներկա իրադրության պայմաններում դա չի կարող անել, հետևաբար մնում է մի որոշ ժամանակ հետո ենթակաների միջոցով հանցավոր կերպով կազմակերպել մեր զինծառայողներից մեկի սահմանախախտումը և Ադրբեջանում հայտնվելը, որպեսզի հնարավորություն առաջանա Մուսաևին փոխանակել նրա հետ:

Նիկոլը, որ խորհրդարանում ընդդիմությանը սպառնալով հայտարարել է՝ «Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, տեսեք, զգուշացնում եմ. եթե, Աստված չանի (իբր ինքը չի ուզում.- Ա. Հ.) մեր մի զինվոր հայտնվեց ընդեղ և էս ամեն ինչի արտահայտությունը մենք էդ զինվորի վրա տեսանք, էսօրվա ձեր ասած ամեն նախադասություն քթներիցդ հանելու եմ…», «մոռացե՞լ է», թե իր ցեղակիցներն ինչպես վարվեցին Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի նկատմամբ 2014 թվականին, երբ ոչ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը կար, ոչ օրերս նրա արտահայտած հարցադրումներն ու կարծիքները կային, շուռնուխցի հերոսուհի մայր Անի Ավետիսյանն էլ ինքնաձիգի փողն իր երեխայի վրա ուղղել փորձող կամ ուղղած ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողին դեռ չէր դանակահարել:

Եթե իսկապես մոռացել է, Նիկոլ հայադավին հիշեցնենք լրագրող Նաիրա Վանյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 7-ին կատարած և «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանին ուղղված հետևյալ գրառմամբ.

«Ռուբեն Ռուբինյանին

հիշեցնենք Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցածի մասին. 2014 թվականի օգոստոսին 31-ամյա Կարենը սովորականի նման գյուղից դուրս էր եկել մոշ և չոր փայտ հավաքելու։ Համագյուղացիները նրան տեսել էին հողաթափերով, ավանակով և դույլով։ Հետագայում նրան երկար որոնեցին, սակայն, գտան միայն ավանակը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե Կարեն Պետրոսյանը, իբր, «դիվերսիոն խմբի» անդամ է և մասնակցել է դիվերսիոն գործողության։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը այդ վարկածը հերքեց՝ հայտարարելով, որ Կարենը քաղաքացիական անձ է։

Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը հայտարարեց Կարենի մահվան մասին՝ պատճառը ներկայացնելով իբր, սրտանոթային անբավարարությունը։

Կարենի մարմինը հարազատներին փոխանցվեց հոկտեմբերի 10-ին…

Կարենի մարմինը գազանաբար խաշտանգել էին…»:

Այնպես որ, Նիկոլ և նիկոլական ուրիշներ, ձայներդ կտրեք ու վեր ընկեք տեղներդ՝ սպասելով ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» վայելելուն….

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.facebook.com/reel/1502018528430495

https://www.facebook.com/reel/1092859946564116