Ովքեր են ընդգրկված «եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող» հանձնաժողովում

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին կագադրություն է ստորագրել, որով հաստատվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։

Նշենք, որ Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը։

Նշենք, որ հանձնաժողովը կազմված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներից։

Հիշեցնենք, որ  վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը մոտ 80 էջանոց զեկույց էր հրապարակել, որը վերնագրել էր․ «Եկեղեցու ճգնաժամի» մասին զեկույց։

Ավելի վաղ Ազգային ժողովից հայտնել էին եկեղեցում առաջացած ճգնաժամի, առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժող ստեղծելու մասին։ Ընդդիմադիր խմբակցությունները նշել էրին, որ չեն մասնակցելու այդ քննարկմանը։

Հանձնաժողովի անդամներ՝

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ

  1. Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)

  2. Տարոն ՉԱԽՈՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)

  3. Արփինե ԴԱՎՈՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)

  4. Ալխաս ՂԱԶԱՐՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)

  5. Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)
  6. Գոռ ԱՐՇԱԿՅԱՆ (Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ)