Մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը
Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունն ու իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները:
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու և հանրության աչքին նորանոր հերյուրանքներ տարածելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը:
Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելությունն ու թշնամությունը, որի աննախադեպ մասշտաբի համար հատկապես 2018-ից մեծ ջանքեր է գործադրել:

