Հայաստանում մի շարք ընկերություններ մաքսային արտոնություններ են ստացել
«Դարոինկ» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։ Ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հրուշակեղենի արտադրության համար։
Կառավարության այլ որոշումներով նմանօրինակ արտոնություններ են ստացել նաև կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Խակ» ընկերությունը, 3D տպագրության համար պոլիմերային լցանյութեր արտադրել նախատեսող «Ֆիլ-Արմ»-ը, գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Յունիոն»-ը, ինչպես նաև «Վի ընդ Վի Տրանս» տրանսպորտային ընկերությունը։

