Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն, որտեղ նրան «վճռական բողոք են հայտնել» Լոնդոնի կողմից Կիևին անօդաչու թռչող սարքերի և սպառազինության այլ համակարգերի մատակարարումների առնչությամբ։ Այս մասին ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ սա միայն հեռացնում է հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարը, և հեռահար հարձակողական զենքերի զանգվածային մատակարարումներով «Լոնդոնն իրեն դնում է Կիևի վարչակարգի արյունալի չարագործությունների հանցակիցը լինելու դրության մեջ»։

Ռուսական կողմը Մեծ Բրիտանիային հայտնել է, որ Ուկրաինայում Լոնդոնի ցանկացած ռազմական օբյեկտ, որն օգտագործվում է Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար, համարվում է օրինական թիրախ։

«Հաստատվել է, որ Ուկրաինայում բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ, որն օգտագործվում է Ռուսաստանի տարածքին հարվածների համար, օրինական թիրախ է։ Ընդգծվել է, որ իրավիճակի հնարավոր հետագա անբարենպաստ զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրում է Լոնդոնը», – նշել են ԱԳՆ-ում։

Գերատեսչությունն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության վարած քաղաքականությունը հաշվի առնելով՝ ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ պատասխան գործողություններ՝ ինքնապաշտպանության իրավունքի իրականացման շրջանակներում: