Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի գործով նիստը:
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ համակցված այլըտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ: Այս մասին տեղեկանում ենք 24news-ից։
Հանրային մեղադրողը նշեց, որ խափանման միջոցը փոփոխելու հիմքեր այս փուլում առկա չեն:
Պաշտպան Վահե Միսակյանն ասաց, որ պետք է վերացնել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մամիկոն Ասլանյանը ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
Բացի այդ, պաշտպանը միջնորդեց նաև, որ հնարավորություն տրվի դատական նիստերն անցկացնել Մամիկոն Ասլանյանի բացակայությամբ՝ հատկապես ԱԺ նիստերի ժամանակ:
Ըստ հանրային մեղադրողի, պաշտպանության կողմը հստակ փաստարկներ չի ներկայացրել, այլ միայն ենթադրություններ են, որ հնարավոր է ստեղծվի իրավիճակ, որ Մամիկոն Ասլանյանը աշխատանքի բերումով պետք է գործուղվի: Նա առարկություն ներկայացրեց բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությանը:
Դատավոր Սարգիս Պետրոսյանը որոշեց Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնել:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

