Ալիևի հայատյաց ելույթը հստակ ուղերձ ունի Փաշինյանին․ ադրբեջանագետ
Ադրբեջանի վերջին օրերի պահվածքը, հնչող տեքստերը, Ալիևի երեկվա հայատյաց ելույթը մի հստակ ուղերձ ունեն Փաշինյանին՝ բավական է մեզ միակողմանի զիջումներ անես, ինչքան անես, ավելին ենք ուզելու, ինչքան նվաստանաս, ավելի տգեղ ենք մեզ պահելու քո հանդեպ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Իսկ հայ հանրությանն էլ ուղիղ ճակատին ասում են՝ ոչ հայատյացությունից ենք հրաժարվելու, ոչ էլ զավթողական ծրագրերից։ Ստո՛պ տվեք, Տիգրանաշեն, Սահմանադրություն, բավական է զիջումներից խոսեք, չե՞ք հասկացել, որ մենք չենք փոխվելու, ձեզ էլ ոչինչ չենք տալու, ավելի լավ է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք։Նշել է նա։

