Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները այս ամիս կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնել է նախարար Արարատ Միրզոյանը:
«Հանդիպումը կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում», – ասել է նախարարը:
Հանդիպման օրակարգից, սակայն, նախարարը մանրամասներ չի ներկայացրել։

