Ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է փաստաբան Էդգար Հակոբյանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ։ Քրեական վարույթը, որով ձերբակալություններ են իրականացվել, վերաբերում են կաշառք ստանալուն, արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հափշտակելուն։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ: Վերջիններս ձերբակալվել են:

