Խաղաղության պայմանագիրը կստորագրվի Հայաստանի կողմից նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, թե «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի Հայաստանի կողմից նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո․

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Պետական ​​պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների միջև հանդիպումները դրա վառ օրինակն են։

Գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նույնպես նշվում է, որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամանակը և ժամկետները Հայաստանի ներքին գործընթացն են։

Մենք կսպասենք այս գործընթացի լիարժեք ավարտին և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, թե ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, իսկ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ։