Մեր խորհուրդն է ԱՄՆ-ին՝ ավելի չխայտառակվել և որքան հնարավոր է շուտ լքել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանը․ Իրանի Մեջլիսի փոխխոսնակ

Մեր խորհուրդն է ցնորքների մեջ գտնվող ԱՄՆ-ին՝ ավելի չխայտառակվել և որքան հնարավոր է շուտ լքել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանը։ Այս մասին ասել է Իրանի Մեջլիսի փոխխոսնակ Ալի Նիկզադը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեր խորհուրդն է ցնորքների մեջ գտնվող ԱՄՆ հակառակորդ կառավարությանը՝ ավելի չխայտառակվել և որքան հնարավոր է շուտ լքել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանը»,- նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:

Նիկզադը նախազգուշացրել է, որ Իրանը մինչ օրս օգտագործել է իր հնարավորությունների միայն մի մասը ԱՄՆ ռազմաբազաներին և ռազմանավերին հարվածելիս:

«Այս պատերազմը կործանեց ԱՄՆ-ի կեղծ վեհությունը, և այսօր համաշխարհային հանրությունը և ազատ ժողովուրդների արթնացած խիղճն ավելի մեծ հստակությամբ են տեսնում իրականությունը»,- հավելել է նա: