Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին, հայտնել են Արմավիրի դատարանից։
Դատական նիստի օր դեռևս չի նշանակվել։
Ավելի վաղ «գործը» մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։ Նրան հաջորդած դատավոր Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Երեկ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

