Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով։
Ծառուկյանի կալանքի երկարացման մասին որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում, հայտնեց պաշտպան Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել խարդախության և փողերի լվացման համար։
Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել և տեղափոխվել էր Քննչական կոմիտե։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։

