2015 թ․ ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել են 3 արևադարձային փոթորիկներ
2015 թվականից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է երեք արևադարձային փոթորիկ՝ «Լոուել», «Կարինա» և «Մարի»։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Լոուել»՝ նախկինում 5-րդ կարգի հզորության հասած փոթորիկ,
«Կարինա»՝ 4-րդ կարգի,
«Մարի»՝ 1-ին կարգի փոթորիկ։

