Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչի քաղաքի և Սիրիուս ավանի վրա
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչի քաղաքի և Սիրիուս ավանի վրա, հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։ Հարվածի տակ են հայտնվել նավթաբազան, որտեղ հրդեհ է բռնկվել, ինչպես նաև մի քանի բնակելի տներ և շենքեր։
«Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան», — նշել են օպերշտաբում և տեղի բնակիչներին կոչ արել չհրապարակել հարձակման հետևանքների կադրերը։ Ըստ ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ ալիքի տվյալների՝ դրոնների թիրախը եղել է «Ռոսնեֆտին» պատկանող Ադլերի նավթաբազան։
Իր հերթին, Սիրիուսում, ինչպես ականատեսների լուսանկարներով պարզել է Astra-ն, անօդաչու սարքերը հարվածել են Ս-300 կամ Ս-400 զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնին։ Ավելի վաղ Սիրիուսի տարածքը բազմիցս ենթարկվել էր դրոնների հարձակումների, իսկ զինվորականները՝ հարձակումները կանխելու համար, «Բալթիկայի թևեր» լողափի մոտ տեղադրել էին հսկայական ռադար։ Սիրիուսից և հարձակման ենթարկված նավթաբազայից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Վլադիմիր Պուտինի ամառային նստավայրը՝ «Բոչարով Ռուչեյը»։ Այդ օբյեկտի պաշտպանությունն էլ լրացուցիչ ուժեղացվել էր ՀՕՊ-ի միջոցով։ Ընդ որում, 2025 թվականից Պուտինը դադարել է այցելել այդ նստավայր՝ անօդաչու սարքերի կանոնավոր հարձակումների ֆոնին։

