ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին
Ամերիկյան ուժերը հարվածել են մարտական տեխնիկայի վրա, որն Իրանը հասցնում էր Հորմուզի նեղուցի շրջան: Նման պնդմամբ հանդես է եկել Al Hadath հեռուստաալիքը:
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի արվարձանը ենթարկվել է ամերիկյան հրթիռային հարվածի: Այս մասին հայտնել է Խուզեսթան նահանգի փոխնահանգապետ Վալիալլահ Խայաթին:
Հնարավորի վնասների և զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել նաև Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի էլեկտրամատակարարման ցանցի մի քանի հատվածների, ինչի հետևանքով առաջացել են ընդհատումներ: Այս մասին հայտնել է Էներգիայի արտադրության և բաշխման ընկերության տնօրեն Մոհամմադ Ալլահդադը:

