Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի վրա. ՌԴ ԱԳ փոխնախարար

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու ոչ պատճառ ունի, ոչ ցանկություն.

«Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, ինչո՞ւ։ Դեռևս ԽՍՀՄ-ը ճանաչեց Բալթյան երկրների անկախությունը։ Եվ նրանք հանգիստ հեռացան։ Ինչո՞ւ հիմա հարձակվել նրանց վրա։ Չկան ո՛չ պատճառներ, ո՛չ պլաններ՝ ընդհանրապես ոչ մի, որ հարձակվեն»,-ասել է նա ռուսական լրատվամիջոցներին: