ՌԴ ԶՈՒ-ն անցած գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևին
ՌԴ ԶՈՒ-ն անցյալ գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի օբյեկտներին, հայտնում է Euronews-ը:
«Այս գիշեր Կիևի մարզը ենթարկվել է ռուսական հրթիռների և հարվածային անօդաչուների զանգվածային հարձակման»,- գրել է Կիևի մարզային ռազմական վարչության ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Հարձակման էր ենթարկվել «Ուկրզալիզնիցյա»-ի երկաթուղային դեպոն։ Զոհվել է վեց աշխատակից, ինչպես հայտնել է ձեռնարկության ղեկավար Ալեքսանդր Պերցովսկին։

