Հաջողված գործարար համաժողով ունեցանք Կարսում․ թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը կանցկացվի ՀՀ-ում
Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի կունենա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

