Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը. 5
Եվ անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը
Սկիզբը՝ այստեղ
Նիկոլ հայադավը, ինչպես արդեն նշել ենք, չի թաքցնում հայոց Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իր մտադրությունը՝ դեռ 2023թ. մայիսի 22-ին հրապարակայնորեն հայտարարելով, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, իսկ օգոստոսի 20-ին վերահաստատելով, որ Տիգրանաշենն իր համար Հայաստանի տարածք չէ:
Հիմա տեսնենք, թե Տիգրանաշենը Ադրբեջանի՞ մաս է, Ադրբեջանի՞ տարածք, ինչպես պատրաստվելով պետական դավաճանության հերթական դրվագին, հայտարարել է Նիկոլ հայադավը, թե, ի հեճուկս թուրքի լամուկի, Հայաստանի մաս, Հայաստանի տարածք:
Ինչպես պատմական ժամանակաշրջանում, այնպես էլ Հայաստանի խորհրդայնացումից առաջ ու Խորհրդային Միության առաջին տարիներին գյուղը պատկանել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ 1919 և 1922 թթ. մարդահամարի տվյալներով գյուղում բնակչություն չի եղել։ Հաշվառման ժամանակ այն նշվել է Վեդիի գյուղերի շարքում։
Ընդգծենք, որ որպես թուրքերի կողմից հայկական տարածքների աստիճանական ու հանցավոր յուրացման դրսևորում, նախ, Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև Մոսկվայում 1921թ. մարտի 16-ին կնքված ապօրինի պայմանագրով Նախիջևանը հանձնվել է Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Նշված պայմանագիրը միջազգային իրավունքի տեսակետից միանշանակ ապօրինի է, քանի որ երկու պետություն իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնել են մի չորրորդ պետության, առանց նրանց մասնակցության ու նույնիսկ կարծիքը հարցնելու։
Այդ ժամանակ (1921թ.) հայկական Քարքե անվանմամբ գյուղը (ներկայիս Տիգրանաշենը) դեռ Հայաստանի կազմում է գտնվել: ՀԽՍՀ 1926թ. քարտեզում վերոնշյալ գյուղը նույնպես գտնվել է Հայաստանի կազմում, նույնը՝ 1939թ. քարտեզում: Ավելի ուշ այն ԽՍՀՄ ղեկավարության հանցավոր ազգային քաղաքականության արդյունքում Խորհրդային Հայաստանից անջատվել ու մտցվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված, ավելի ճիշտ, Ադրբեջանին ապօրինաբար բռնակցված Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սանդրուքի շրջանի մեջ ու կոչվել է Քյարքի (հայկական Քարքե անվանման ադրբեջանական աղավաղումը)։ 1992թ. մայիսին Արցախյան պատերազմի արդյունքում Տիգրանաշենն ազատագրվել է և անցել Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ապա ընդգրկվել Հայաստանի վարչատարածքային կազմում:
Հարյուր տարի էլ անցնի, 1000 տարի էլ անցնի, հայ ազգն առաջին իսկ պահից, երբ ունեցավ հնարավորությունը, եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա ուժի միջոցով հետ է բերելու Նախիջևանն էլ, Նիկոլ հայադավի և իր ոհմակի կողմից պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնված Արցախի Հանրապետությունն էլ, Թուրքիայի կողմից բռնազավթված իր պատմական հայրենիքն էլ: Եվ, ի գիտություն, թուրքի լամուկին և իր ոհմակին. Արցախի հարցը փակված չէ, ինչպես օրերս վայրահաչել է, հայ ազգն Արցախի հարցը չի փակել և երբեք չի փակելու, ավելին՝ վճռական քայլերի պատրաստ ընդդիմություն և ընդդիմության առաջնորդներ ունենալու պարագայում պատրաստ է Արցախի հարցը փակողի ռեխը փակել:
Ըստ հրապարակումների, խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ Քյարքի գյուղի բնակիչները հաճախակի խոչընդոտել են ավտոճանապարհով անցնող հայ ուղևորների երթևեկությունը և բեռների տեղափոխմանը, մասնավորապես, քարերով հարվածել են ավտոմեքենաներին, իսկ ձմռան ամիսներին ճանապարհի վրա ջուր են լցրել, որպեսզի այն սառցապատ դառնա: Նույնն էլ սպասվում է հիմա, եթե Նիկոլ հայադավը և իր ոհմակը հայոց Տիգրանաշենը հանձնեն Ադրբեջանին: Սա՝ նվազագույնը, իսկ առավել իրատեսականն Ադրբեջանի կողմից Տիգրանաշենի անմիջական հարևանությամբ անցնող Հայաստան- Իրան (Երևան-Մեղրի-Իրան) Մ 2 միջպետական ավտոմայրուղու արգելափակումն է՝ Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ու Սահմանադրության փոփոխությունների Ալիևի հայտնի պահանջով:
«Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներում Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին (նկատի ունի Տիգրանաշենը.-Ա. Հ.), Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն,- ասել է Նիկոլ հայադավը օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցում:- Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք։ Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր մակերեսի հաշվարկում Արծվաշենը ներառված է որպես մեր էքսկլավ, իսկ մեր տարածքում գտնվող էքսկլավները այդ հաշվարկում ներառված չեն»։
Թե որոշակի ո՞ր թվականների քարտեզների մասին է խոսքը, դրանք իրավական ի՞նչ ուժ ունեն կամ ընդհանրապես ունե՞ն, Նիկոլը չի ներկայացրել: Քանի որ վերոնշյալ հայտարարության հեղինակը Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսն ու կեղծարարն է, ընդհանրապես կարելի է կասկածի տակ դնել Նիկոլի ասած քարտեզների գոյությունը:
Եվ եթե իսկապես գոյություն ունեն այդ քարտեզները, նիկոլը, նախ, պարտավոր է ոչ միայն հրապարակել դրանք, այլև հիմնավորել դրանց օրինական լինելը և իրավական ուժ ունենալը, ինչպես նաև իրավական առումով գերակա լինելը 1980-ականներին Մոսկվայում ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովի մոտ անկլավների վերաբերյալ քննարկումների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությամբ կազմված 193 արձանագրություններից, որոնց համաձայն, Ադրբեջանի տարածքում գոյություն ունի մեկ անկլավ՝ Արծվաշենը (Ադրբեջանի սահմանների մեջ գտնվող, բայց ոչ թե իրեն, այլ Հայաստանին պատկանող տարածք), իսկ Հայաստանի տարածքում՝ ոչ մի:
Վերոնշյալ արձանագրությունների մասին դեռ 2024թ. մարտին հայտնել է «Միասին» շարժման անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

