Իրանի դեմ տնտեսական շրջափակում կիրառելու ծրագիրը կձախողվի․ Ղալիբաֆ

Իրանի դեմ տնտեսական շրջափակում կիրառելու ծրագիրը կձախողվի, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը։

«Թրամփի վարչակազմը որոշումներ է կայացնում կեղծ տեղեկատվության հիման վրա, վատնում է ռեսուրսները, վնասում իրանցիներին և մեծացնում անկայունությունը ամբողջ տարածաշրջանում»,-նշել է նա։