Իսլամական համագործակցության կազմակերպությունը նոր գլխավոր քարտուղար ունի

Մավրիտանիայի նախկին արտգործնախարար Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը ընտրվել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նոր գլխավոր քարտուղար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է Ջիդդայում ԻՀԿ արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստում։

66-ամյա շեյխ Ահմեդը կփոխարինի չադցի դիվանագետ Հուսեյն Իբրահիմ Թահային, որը գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

Նոր գլխավոր քարտուղարը 2015-ից 2018 թվականներին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցերով հատուկ դեսպանորդը։