Հայաստանը դարձել է Վրաստանի՝ կենդանի ձկան գլխավոր մատակարարը

Հայաստանը դարձել է Վրաստանի՝ կենդանի ձկան գլխավոր մատակարարը՝ ներմուծման ընդհանուր ծավալում ունենալով 82% մասնաբաժին։ Այդ մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։

Ստորև ներկայացված են հինգ երկրները, որոնցից Վրաստանը 2026 թվականի առաջին կիսամյակում ամենաշատ կենդանի ձուկ է գնել.

Հայաստան- 210 հազար դոլար (15 տոննա),

Բելգիա- 193,5 հազար դոլար (1,2 տոննա),

Արաբական Միացյալ Էմիրություններ- 94,4 հազար դոլար (0,8 տոննա),

Գերմանիա- 16,1 հազար դոլար (0,2 տոննա),

Ինդոնեզիա- 15,6 հազար դոլար (0,5 տոննա)։