Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (լիազորութունները կասեցված) դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները՝ երկարացնելով Արտուշ Գաբրիելյանի և Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները՝ ևս երեք ամսով։ Դատարանը գտել է, որ դատալսումների սույն փուլում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի կողմից` ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով քրեական վարույթին խոչընդոտելու և Օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել առնվազն այն աստիճանի, որպեսզի նրա նկատմամբ թույլատրելի ճանաչվի նվազ խիստ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը: Այս մասին փոխանցում է Փաստինֆոն։
«Դատարանի այդ դիրքորոշումը պայմանավորված է գործի նյութերից բխող որոշակի հանգամանքներով, մասնավորապես, Դատարանի կողմից գնահատման է ենթարկում՝ մեղսագրվող ենթադրյալ հանցանքում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի դերակատարությունը, մասնավորապես այն, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ հենց վերջինս է հանդիսացել առերևույթ կաշառք ստանալու նախաձեռնողը, ենթադրյալ հանցանքի ծանրության աստիճանը, ակնկալվող հնարավոր պատժի խստությունը, մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանին մեղսագրվող արարքի բարձր լատենտայնությունը, որը ոտնձգում է այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են դատական իշխանության հեղինակությունը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, մեղադրյալի և գործով մյուս մեղադրյալների փոխհարաբերությունների բնույթը, ինչպես նաև այն, որ Արտուշ Գաբրիելյանն ավելի քան երկու տասնամյակ զբաղեցրել է դատավորի պաշտոնը, որպիսի հանգամանքը ողջամտորեն ենթադրում է որոշակի հեղինակություն, կապեր ու լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի ու շրջանակների նկատմամբ, ինչը ենթադրաբար կարող է օգտագործվել քրեական գործի բնականոն ընթացքի առնչությամբ որոշակի խոչընդոտներ հարուցելու հարցում, դատալսումների ընթացքում մեղադրյալների չհարցաքննված լինելու, ինչպես նաև ապացույցների հետազոտումն ավարտած չլինելու հանգամանքները։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

