ԵՄ-ն կրկին կոչ է արել Իրանին դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Կալասի հաղորդմամբ՝ քննարկվել են Պարսից ծոցի իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը, որը, ըստ նրա, վերջին օրերին ավելի է ակտիվացել։
Նրա խոսքով՝ Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը կարող է միջնորդներին ժամանակ տալ՝ դիվանագիտական ճանապարհին վերադառնալու և լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխելու ուղիներ գտնելու համար։
«Ես հստակ հասկացրել եմ, որ Թեհրանում ֆրանսիացի դիվանագետների նկատմամբ ագրեսիան անընդունելի է։ ԵՄ բոլոր անդամ երկրները դատապարտել են այդ գործողությունները»,- նշել է Կալասը։
Նա նաև ողջունել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի և Աբբաս Արաղչիի միջև կայացած զրույցը․
«Ես պատրաստ եմ աջակցել այդ ջանքերին։ Կրկին կոչ եմ արել Իրանին դադարեցնել Ռուսաստանի ռազմական աջակցությունը։ Մոսկվայի գործողությունների հետևանքով Ուկրաինայում ավելի ու ավելի շատ խաղաղ բնակիչներ են զոհվում, իսկ ցանկացած մատակարարում, որը նա ստանում է, օգնում է նրան սպանել ավելի շատ խաղաղ բնակիչների։ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք»,- հայտարարել է Կալասը։

