Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Անթալիա նահանգի Քաշ շրջանում հուլիսի 28-ին բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են արդեն 2-րդ օրը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը սկսվել է Ուզյումլյու թաղամասում: Դժվարամատչելի, զառիթափ և ժայռոտ տեղանքում հրդեհաշիջման աշխատանքները ցամաքային խմբերը շարունակել են նաև գիշերվա ընթացքում:

Հրդեհի դեմ պայքարում ներգրավված է 26 ջրատար, 9 ջրամատակարարման մեքենա, 5 արագ արձագանքման մեքենա և 155 մասնագիտական ու տեխնիկական անձնակազմ: Առավոտյան հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել ուղղաթիռներ ու ինքնաթիռներ: