Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա, հայտնում են ռուսական և ուկրաինական տելեգրամ ալիքները:
Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին, որտեղ ՀՕՊ-ը հետ է մղում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում։: Այս մասին հայտնել է նահանգապետ Պավել Մալկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Wildberries ընկերությունը հայտնել է, որ Ռյազանի լոգիստիկ օբյեկտի աշխատակիցները տարհանվել են անվտանգության պահանջներին համապատասխան:
«Ընկերության լոգիստիկ օբյեկտը Ռյազանում տարհանվել է անվտանգության պահանջներին համապատասխան», – ասվում է Wildberries-ի հաղորդագրության մեջ:
Ռյազանի գործարանը Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է, որն ապահովում է երկրի ընդհանուր վերամշակման ծավալի գրեթե 5%-ը: Այն նախկինում մի քանի անգամ ենթարկվել է հարձակման:
Ուկրաինայի զինված ուժերի կողմից 2026 թվականի մայիսի 15-ին հասցված հարվածներից հետո գործարանը դադարեցրել է գործունեությունը: Ընկերությունը «Ռոսնեֆտ»-ի մաս է կազմում։ Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հայտարարել է, որ արդյունաբերական տարածքներում հրդեհ է բռնկվել «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով»: Վեց մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

