Ռուբեն Ռուբինյան, խոսենք փաստերով․ որքան թուրք ու ադրբեջանցի է մուտք և ելք արել Հայաստան․ Շիրազ Մանուկյան

Երբ ընտրություններից հետո ՔՊ-ականները հեգնանքով հարցնում էին. «Ո՞ւր են ադրբեջանցիները», փորձում էին հասարակությանը համոզել, թե նման մտահոգությունները անհիմն են։

Սակայն պաշտոնական տվյալներն այլ պատկեր են ցույց տալիս. 2022 թվականին Հայաստան է մուտք գործել 5 Ադրբեջանի քաղաքացի, 2023 թվականին՝ 13, իսկ 2025 թվականին՝ 11։

Պարոն Ռուբեն Ռուբինյան, եթե ձեր կուսակիցները հղում են անում փաստերին, ապա եկեք խոսենք հենց փաստերով։

Հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ովքեր են եղել այդ Ադրբեջանի քաղաքացիները, ինչ նպատակով են ժամանել Հայաստան և ինչ իրավական հիմքով են մուտք գործել երկիր։

Եթե ամեն ինչ օրինական և թափանցիկ է, ապա ինչո՞ւ չներկայացնել պարզաբանումներ։ Իսկ եթե պաշտոնական վիճակագրությունը գոյություն ունի, ապա ինչո՞ւ էր ՔՊ-ականները մերկապարանոց խոսում։

Տվյալներն արտացոլում են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների մուտքն ու ելքը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր՝ Շիրազ Մանուկյան