Սպիտակ տանն ավարտվել են Թրամփի հանդիպումները Զելենսկու և Նեթանյահուի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթի խոսքով՝ երկու հանդիպումներն էլ անցել են դրական և արդյունավետ մթնոլորտում։

Նշենք՝ ԱՄՆ մեկնելուց առաջ Նեթանյահուն հայտարարել էր, որ Թրամփի հետ մտադիր է քննարկել «օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը»։