Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
Իրանը կարգելի Հորմուզի նեղուցով անցումը այն երկրների և ընկերությունների համար, որոնք աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ օգտագործելու սառեցված իրանական ակտիվները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ, բրիգադի գեներալ Էբրահիմ Զոլֆաղարին։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը կօգտագործի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող իրանական ակտիվները՝ Հորմուզի նեղուցի շարունակական ռազմական շրջափակման պայմաններում նավերին և բեռներին հասցված հնարավոր վնասը փոխհատուցելու համար։

