ԵՄ-ն պատրաստ չի լինի կռվելու Կիևի համար նույնիսկ մինչև 2040 թվականը․ Պիեռ Միրել
Եվրամիությունը պատրաստ չի լինի մարտական գործողություններ վարելու հանուն Ուկրաինայի նույնիսկ 15 տարի անց։ Նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով նախկին գլխավոր տնօրեն Պիեռ Միրելը Euractiv պորտալին։
«Եվրոպան պատրաստ չի լինի պաշտպանելու Ուկրաինային նույնիսկ մինչև 2040 թվականը», – ասել է նա։
Այս կապակցությամբ նախկին եվրապաշտոնյան քննադատության է ենթարկել, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնչեցրած այն գաղափարը, թե Ուկրաինան պետք է ներառվի Եվրոպական պաշտպանական միության կազմում՝ առանց սպասելու երկրի լիարժեք անդամակցությանը ԵՄ-ին։

