Պուտինն ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմաշինարարական ստորաբաժանումների ստեղծմամբ պայմանավորված 25 հազար մարդով ավելացրել է ՌԴ Զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը, հաղորդում է ռուսական РИА Новости-ն:
Հունիսին ՌԴ նախագահը ԶՈՒ հաստիքային թվաքանակը սահմանել էր 2 միլիոն 399 հազար 130 մարդ, այդ թվում՝ 1 միլիոն 510 հազար զինծառայող:
Նշվում է, որ կատարվող փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն օգոստոսի մեկից:

