Թեհրանը Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը ներառել է թշնամական լրատվամիջոցների ցանկում
Թեհրանը Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը ներառել է թշնամական լրատվամիջոցների ցանկում, հայտնում է Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալությունը։
Իրանում սպառնացել են քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք համագործակցում են նման կազմակերպությունների հետ։
Ի պատասխան՝ Բաքուն արգելել է իր տարածքում իրանական Səhər հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության գործունեությունը։

