Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով

Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 


«Կսպասենք նոր առաջարկների»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան սպասելու է Վաշինգտոնի նոր առաջարկներին ուկրաինական կարգավորման վերաբերյալ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար նոր գաղափարներ և առաջարկներ են պահանջվում։