Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ընթացող սրումը և վտանգված հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ընթացող սրումը և վտանգված հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ռուսական կողմից շեշտվել է մարտական գործողությունների ավարտի շուրջ կայուն պայմանավորվածությունների շտապ ձեռքբերման կարևորությունը՝ տարածաշրջանում կայունության, անվտանգության և անխոչընդոտ նավագնացության վերականգնման շահերից ելնելով», – նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախարարների հանդիպման արդյունքներով։
Ռուսական դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ նախարարները քննարկել են նաև երկկողմանի օրակարգի մի շարք արդիական հարցեր։

