Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ՃՈ անունից

ՀՀ ՆԳՆ կիբերոստիկանությունը հայտնում է հերթական զեղծարարության մասին:

«Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել ձեր ֆինանսական միջոցները։

Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը»,- նշված է հաղորդագրության մեջ։