Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը: Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իրանը թույլ է տվել լքել երկիրը ԱՄՆ քաղաքացուն, որը ապօրինաբար ձերբակալվել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ Ջո Բայդենի նախագահության օրոք։ Նա այժմ Իրանից դուրս է, լավ վիճակում և անվտանգ է։ ԱՄՆ-ը երախտապարտ է Իրանի կողմից բարի կամքի այս դրսևորման համար», – հավելել է Թրամփը։