Լավագույն Ամերիկան կործանված ԱՄՆ-ն է, լավագույն ԱՄՆ նախագահը՝ չորս տախտակի մեջ գտնվողը (տեսանյութ). 2
Իսրայելի ու նրա հաջաթ Թրամփի հրահրմամբ տարածաշրջանը, իրոք, վերստին մեծ պատերազմի նախաշեմին է
Սկիզբը՝ այստեղ
Քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը «Газета.Ру»-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների նոր փոխանակումը վկայում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև որևէ պայմանավորվածության փաստացի բացակայության մասին։ Նրա կարծիքով, ներկայիս հակամարտությունը կարող է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի սկիզբ դառնալ։
«Սրանք աղաղակող հակասություններ են, որոնք ոչ մի ձևով հնարավոր չէ կարգավորել։ Առավել ևս քաղաքական հայտարարություններում այնպիսի կովբոյական կատաղի հարձակումներից հետո, որոնք իրեն թույլ են տալիս ամերիկյան կողմը և Դոնալդ Թրամփը»,- ասել է Օրդուխանյանը։
Հուլիսի 11-ին իրանական կողմը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին մինչև տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտության ավարտը, և հիմնականում փակել է այն: Ավելի վաղ երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արդեն համարվում է անվավեր: ԱՄՆ-ի ռազմանավերի ուղեկցությամբ նեղուցով օրվա ընթացքում անցած 20 նավթատարները և բեռնանավերը սոսկ չնչին մասն են նավերի այն քանակի, որոնք նեղուցով անցնում էին մինչև փետրվարի 28-ը սկսված պատերազմը:
Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը վերահսկողություն են հաստատում Հորմուզի նեղուցի վրա: Նա, «Новости Mail»-ի փոխանցմամբ, «Fox News» հեռուստաալիքի եթերում այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հանդես գալ «նեղուցի պահապանների» դերում և վճար գանձել այդ շրջանում անվտանգության ապահովման համար:
«Մենք վերցնում ենք նեղուցի վերահսկողությունը և, հավանաբար, կկառավարենք այն,- հայտարարել է Թրամփը «Fox & Friends» ծրագրում:- Մենք կդառնանք նեղուցի պահապանները։ Հնարավոր է պահապան հրեշտակները: Եվ մեզ դրա համար փոխհատուցում է պետք»։
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է նեղուցով տեղափոխվող բոլոր բեռների գումարի 20 տոկոսի չափով փոխհատուցում ստանալ՝ տվյալ շրջանում նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը հոգալու համար:
Այլ կերպ ասած՝ մենք թույլ չենք տա, որ Իրանը գումար գանձի նեղուցով անցնող նավերից, մենք ենք դա անելու: Սրիկան հաշվի չի առել, որ նեղուցով անցնող նավերին ուղեկցող ամերիկյան ռազմանավերը նույնպես կդառնան իրանական հարվածների թիրախ:
Թրամփն այսօր իր «Truth Social» սոցիալական ցանցում հայտարարել է Վաշինգտոնի կողմից Իրանի ծովային շրջափակումը վերականգնելու մասին: Ընդ որում, ինչպես նշել է նա, Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունն այլ երկրների համար կպահպանվի, շրջափակումը խոչընդոտելու է միայն իրանական նավերին և Իրանի հաճախորդներին (Իրանից նավթ և այլ ապրանքներ տեղափոխող, ինչպես նաև Իրան ապրանքներ առաքող այլ պետությունների նավերին) նեղուց մուտք գործել կամ դուրս գալ այնտեղից:
Վերոնշյալն Իրանի և այլ ինքնիշխան պետությունների նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որում դժվար չէ տեսնել Չինաստանի և Ռուսաստանի անթույլատրելի թողտվությունը և մեղքը: Հենց այս պահին Չինաստանը և Ռուսաստանն իրենց ռազմանավերի համատեղ ու փոխգործակցված ուղեկցությամբ իրենց առևտրանավերը պետք է հորմուզի նեղուցով ուղարկեին իրանական նավահանգիստներ, ու թող համարձակվեին ամերիկյան ռազմանավերը հարվածել նրանց կամ փակել նրանց ճանապարհը, եթե, իհարկե, Թրամփը և ԱՄՆ-ը պատրաստ չեն ինքնասպանության: Չինաստանում և Ռուսաստանում մի՞ թե չեն հասկանում, որ եթե ԱՄՆ-ը և Իսրայելը կարողացան Իրանին խեղդել (մեծ պատերազմի վերսկսման դեպքում Իսրայելը կմիանա Իրանին ուղղված հարվածներին, Իսրայելն արդեն հայտարարել է, որ անհամբեր սպասում է դրան), դրանից հետո ԱՄՆ-ը և հավաքական Արևմուտքն աշխարհի միաբևեռ կառավարման ճանապարհին ավելի մեծ թափով են գործելու իրենց դեմ, որպեսզի մատնեն ռազմավարական պարտության: Իսկ գուցե մտածում են, որ իրենց օգնությամբ Իրանը գլուխ կհանի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ առաջիկա պատերազմում… Եթե այո, հուսանք, որ նրանց հույսերը կարդարանան, հաշվարկները սխալ չեն լինի, այլապես…
Իսրայելի ու նրա հաջաթ Թրամփի հրահրմամբ տարածաշրջանը, իրոք, վերստին մեծ պատերազմի նախաշեմին է:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութն՝ այստեղ

