Ամբողջովին ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ այսօրվանից վերսկսելու են Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ Նշվել է, որ շրջափակման մեջ կպահեն դեպի Իրանի նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի մուտքն ու ելքը։ Կապահովվի միայն այն նավերի անվտանգ նավարկությունը, որոնք չեն խախտի շրջափակման պահանջները (բնականաբար՝ փող, վճար)։

Զուգահեռաբար, ըստ The New York Times-ի, նախագահ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին:

ԱՄՆ նախագահի և ԶՈւ այս հայտարարություններից հետո, նավթի գներն աճել են 8%-ով:

Իրանը ևս ունի դիմադրության ու շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների իր ծրագրերը: Արդեն, իսկ օրինական թիրախներ են հայտարարվել այն երկրները, որոնք իր դեմ կհամագործակցեն ԱՄՆ-ի հետ: Թիրախավորված են հարակից երկրների ամերիկյան պատկանելիություն ունեցող օբյեկտները:

Ֆրանսիայի և Անգլիայի նախաձեռնությամբ, 25 երկրների ղեկավարներ, «վճռականների կոալիցիայի» շրջանակներում հավաքվել և քննարկում են Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու, հետագա գործողություններին դիմակայելու, բալիստիկ և ռազմավարական ավելի հզոր հարվածներից պաշտպանվելու հարցերը:

ՌԴ նախագահը խոստանում է մի քանի անգամ ավելի հզոր հարվածներ հասցնել Ուկրաինային:

Տարածաշրջանային նոր սրացումներին զուգահեռ, Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու հավակնոտ ու ավելի կոշտ դիրքորոշումներով է հանդես եկել Ալիևը: Վերջինիս հայտարարությունների տողատակերից երևում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը նրան այդքան էլ հետաքրքիր չէ: Ադրբեջանն այլ կերպ է տեսնում զարգացումներն ու դրանում իր դերակատարկումը:

Ակնհայտորեն, տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում…

Հ.Գ. Խուստուփի լանջերով աննպատակ մագլցող՝ ամբողջովին ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում»: