Մեդվեդևը գլխավորել է ռուսական պատվիրակությունը Թեհրանում և հանդիպել Փեզեշքիանի հետ

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ, հայտնում է Press TV-ն։

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի հետ հանդիպման ընթացքում Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար և հանդես է եկել ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) և ԲՐԻԿՍ-ի շրջանակներում համագործակցության օգտին։

Ռուսական պատվիրակության կազմում են նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, ԱԳ նախարարի տեղակալ Գեորգի Բորիսենկոն և այլ պաշտոնյաներ։