ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. ԱԺ-ն օրինագիծն ընդունեց

ՀՀ–ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին, ԱԺ-ն ընդունեց օրինագիծը։

Փոփոխություններով ընտրակաշառք ստանալու համար սահմանված 1-3 տարվա ազատազրկումը դարձավ 2-5 տարի, կաշառք տալու համար պատիժը սահմանված 3-6 տարուց խստացավ մինչև 4-8 տարի: Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար 3-6 տարի ազատազրկումը դարձավ 4-8 տարի: Ընտրակաշառք ստանալու կամ տալու համար միջնորդելու համար դատապարտված անձանց ցմահ արգվում է պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնել:

Օրենսդրական փոփոխությունների հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: