Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղը

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի վաղը՝ 09:30-ին։

Հիշեցնենք՝ դատարանն այսօր քննում էր Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցը։ Պաշտպանները միջնորդել էին փոխել Արմեն Աշոտյանի խափանման միջոցը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։