Թուրքիայի արդարադատության նախարարը հանդիպել է Ալիևի հետ․ քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը մեկնել է Ադրբեջան։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել երկկողմ դաշնակցային հարաբերությունները։ Գյուրլեքը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անկեղծ հարաբերությունների շնորհիվ ընդհանուր պատմության, մշակույթի և եղբայրության վրա հիմնված հարաբերությունները զարգացել են։

Կողմերը նաև քննարկել են «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր։ Այդ համատեքստում Գյուրլեքն անդրադարձել է տարածաշրջանում ռազմավարական նախագծերի իրականացման գործում Ադրբեջանի դերին ու ընդգծել, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին։

Ermenihaber