Սերդար Քըլըչը շտապել է շնորհավորել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ «ընտրվելու» առիթով
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շտապել է շնորհավորել Ռուբեն Ռուբինյանին՝ «ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար»։
«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վերջին չորս տարիների ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն։ Մաղթում եմ նրան շարունակական հաջողություններ իր նոր պաշտոնում»,- գրել է Սերդար Քըլըչը։
Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ նախագահի ՔՊ-ի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

